Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ներկայացուցիչ կունենա». Վ. Սարգսյան (Տեսանյութ)

Մարտ 02,2017 16:24

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:

«Ավելորդ է ես մեկ անգամ շեշտել այն կարեւորությունը, որը տրված է հիմնադրամի թափանցիկության խնդրին: Մեր առաջին խնդիրն է՝ թափանցիկության երաշխավորումն ապագայում»,-վստահեցրեց հիմնադրամի խորհրդի նախագահ ընտրված Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի խորհուրդն արդեն ձեւավորված է եւ շահագրգիռ կողմերին թույլ է տալու հիմնադրամի գործունեության վերահսկողություն իրականացնել:

Նախարարի փոխանցմամբ՝ հիմնադրամի խորհրդի երեք անդամներ ընտրվել են հ/կ-ներից, որոնք ոլորտում փորձ ունեն. «Երեք հոգի նշանակվել են ԿԲ-ի կողմից, ունեն մասնագիտական գիտելիքներ, որոնք թույլ կտան հիմնադրամի գործունեությունն արդյունավետ կազմակերպել: Կառավարության կողմից էլ ներկայացվել եմ ես որպես նախարար եւ ֆինանսների նախարարի տեղակալը»:

Նախարարը նշեց, որ մեկ տեղ նախատեսված է նաեւ ընդդիմության համար. «Տեղը թափուր է մինչեւ ապրիլին կայանալիք ընտրությունները: Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը կառաջարկվի նշանակել խորհրդի իրենց ներկայացուցչին: Արդեն իսկ խորհրդակցել ենք խմբակցությունների հետ, ասացին, որ ճիշտ է հարցին անդրադառնալ ընտրություններից հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031