Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը Դոնի Ռոստովում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Միշտ չէ, որ համաշխարհային մեծության աստղերով համալրված թոփ ակումբները ժամանում են Ռուսաստան:
«Ռոստով» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը մի հայտարարություն է տարածել, ըստ որի անհայտ անձը զանգահարել է ակումբ եւ 170 հազար ռուբլի առաջարկել միայն այն բանի համար, որպեսզի իր որդին հանդիպման օրը խաղադաշտ մտնի Զլատան Իբրաիմովիչի ձեռքը բռնած:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ independent.co.uk-ի