Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) պետք է դադարեցնի Ադրբեջանի անդամակցությունը կառույցին, քանի որ այս երկիրն ի զորու չէ առանցքային բարեփոխումներ իրականացնել: Ինչպես հաղորդում է contact.az-ը, այս մասին ասվում է 21 միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի, կողմից գրված նամակում:
Մարտի 8-9-ին Բոգոտայում ԱՃԹՆ-ի նիստին գնահատվելու են Ադրբեջանի քայլերը, որոնք երկիրը պետք է ձեռնարկեր քաղաքացիական հասարակության հանդեպ բռնաճնշումներին վերջ դնելու համար:
Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի նախագահ Գեորգի Գոգիանին նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության վրա՝ արհամարհելով բարեփոխումների անցկացման մասին նրա պահանջները և շարունակելով երկրի անկախ քաղաքացիական հասարակության կազմաքանդումը:
«Բազմաթիվ նախազգուշացումներից հետո ԱՃԹՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետագա մասնակցությունը՝ մինչև իշխանությունները չանեն լուրջ, կայուն փոփոխություններ՝ թույլ տալու համար ոչ կառավարական խմբերին ազատ գործել Ադրբեջանում»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
ԱՃԹՆ-ն միավորում է կառավարությանը, ընկերություններին, ոչ կառավարական խմբերին, որպեսզի ռեսուրսներով հարուստ երկրներում խթանի արդյունավետ կառավարումը՝ նավթի, գազի օգտագործման, արդյունահանման եկամուտներից ստացված միջոցները բաշխելու վերաբերյալ բաց հանրային քննարկումների միջոցով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ