Նախորդ տարվա նոյեմբերի սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էր վարդակակաչների սոխուկների տունկը: Ըստ այդմ, Հոլանդիայից ներկրվել էր ավելի քան 500 հազար սոխուկ: Դրանք պահեստավորված շուրջ 250 000 սոխուկի հետ միասին տնկվել են այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում: Սոխուկների տունկը կազմակերպվել է նախատեսված ագրոկանոնների համաձայն, հետևաբար, մասնագիտական նախնական եզրակացությամբ կապահովվի կպչողականության բարձր ցուցանիշ: Մայրաքաղաքում բացվող առաջին ծաղիկները` կակաչները, մարտի 20-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածը կզարդարեն գարնանային Երևանի այգիները, պուրակները, ինչպես նաև փողոցների հարակից ծաղկային տարածքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն