Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյան. «Լաստանավերի համար մեծ զեղչեր ենք ստացել» (Տեսանյութ)

Մարտ 02,2017 15:26

Օրերս կառավարության ղեկավարի գլխավորությամբ Վրաստան պաշտոնական այցի ժամանակ քննարկվել է նաեւ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չհստակեցրեց, թե այլընտրանքային ո՞ր ճանապարհի մասին են բանակցել վրացի գործընկերների հետ:

Նախարարն ասաց, որ դեռ կոնկրետ արդյունք չունեն. «Ինչպես վարչապետը հայտարարեց՝ սպասում ենք, այլընտրանք կլինի: Բայց այլընտրանքը չի վերաբերում միայն Աբխազական երկաթգծին կամ Օսիայով ճանապարհին, տարբեր ուղղություններով այլընտրանք կլինի»:

Վահան Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Լարսին այլընտրանքը նաեւ Փոթիի նավահանգստի լաստանավն է: Լրագրողների դիտարկմանը, որ լաստանավը հիմա էլ կա եւ դա, ըստ գործարարների, թանկ է, նախարարը պարզաբանեց. «Արդեն ամիսը 3 անգամ լաստանավային փոխադրումներ են իրականացվում, եւ հայկական կողմը ստացել է մեծ զեղչեր»:

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում, ըստ Վահան Մարտիրոսյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ լաստանավային փոխադրումների գները պետք է էլի նվազեցվեն մեր բեռնափոխադրողների համար. «Դրա շուրջ առայժմ մասնավոր «Հարավկովկասյան երկաթուղին» է բանակցել ռուսական ու վրացական կողմերի հետ, արդյունքներ կան: Իսկ Վրաստանի իշխանությունները կարող են միջամտել, որպեսզի ստանանք ինչ-որ զեղչեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031