Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահն ու տնօրենը (Տեսանյութ)

Մարտ 02,2017 14:56

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (այսպես կոչված «1000 դրամի» աղմկահարույց օրենքի նախագծով ստեղծված) հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում որպես հիմնադրամի խորհրդի նախագահ առաջադրվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը:

Նա հիմնադրամի խորհրդի նախագահ ընտրվեց միաձայն եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար:

Այնուհետեւ քննարկվեց հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը: Առաջադրվեց ԿԲ իրավաբանական բաժնի պետ Վարուժան Ավետիքյանի թեկնածությունը: «Խորհրդակցել եմ ԿԲ նախագահի հետ, որպեսզի պարոն Ավետիքյանը ստանձնի հիմնադրամի տնօրենի պաշտոնը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Վարուժան Ավետիքյանն ընտրվեց հիմնադրամի տնօրեն, ապա առաջադրեց բյուջեի հաստատման հարցը, համաձայն որի՝ 1միլիարդ 731 միլիոն դրամի ծախս նախատեսել՝ այս տարվա համար: Այս առաջարկը եւս հաստատվեց:

Այնուհետեւ հաստատվեց հիմնադրամի հաստիքացուցակը, որը ներառում է երկու հաշվապահի, երկու ներքին աուդիտի անդամի, կայք-էջի պատասխանատուի, ռիսկերի կառավարչի հաստիքներ: Զեկուցվեց, որ ԿԲ-ի 15 աշխատակիցներ անհատույց, այսինքն՝ անվճար, սպասարկելու են հիմնադրամի գործունեությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031