Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը՝ «Հաց բերողի» կալանքի փոփոխման եւ առողջական վիճակի մասին (Տեսանյութ)

Մարտ 02,2017 14:53

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի բուժումն ավելի արդյունավետ կլինի կկազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանը վստահեցրեց, որ ՄԻՊ աշխատակիցները պարբերաբար այցելում են դատապարտյալների հիվանդանոց. «Խնդիրն այն է, որ Արթուր Սարգսյանը կտրականապես հրաժարվում է որեւէ բուժումից, բայց մենք կարողանում ենք նաեւ առանձնազրույցներ ունենալ եւ մասնագետը կարողանում է պարբերաբար տեսնել վիճակն ինչպիսին է: Ես կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլեւս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպել: Բացի դրանից, ես համապատասխան գրություններ եմ ուղարկել կապված փաստաբանի պնդումների հետ՝ կալանքի առնչությամբ, կալանքի հիմքերի եւ առողջական վիճակի մասին»:

Թաթոյանի խոսքերով՝ Սարգսյանի առողջականի վերաբերյալ ՄԻՊ մյուս առաջարկությունն այն է, որ շուրջօրյա հերթապահություն սահմանվի քրեակատարողական հիմնարկում՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը արդյունավետ վերահսկելու նպատակով. «Բայց կարծում եմ՝ զուտ հիվանդանոցային պայմանները բավարարելու տեսանկյունից, ավելի արդյունավետ կլինի, եթե լինի քաղաքացիական հիվանդանոցում»:

Դիտարկմանը՝ որ Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել, պարոն Թաթոյանն ասաց, որ այդ մասին Սարգսյանը նաեւ ՄԻՊ աշխատակիցներին է ասել. «Նրա առողջության պահպանման հարցն ինձ համար, նաեւ մեր աշխատակիցների համար առաջնային է»:

Ինչ վերաբերում է «Հաց բերողի» կալանքի փոփոխման հիմքերին՝ կա՞ն, թե՝ ոչ, պաշտպանն ասաց, որ օրենքով արգելվում է որեւէ գնահատական տալը ՄԻՊ-ի կողմից:

Պարոն Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակիցները Արթուր Սարգսյանին պարզաբանում են, թե ինչ հետեւանքներ կարող են լինել հացադուլի շարունակության արդյունքում, ուստի, իրենց պարտականության համաձայն, աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի հացադուլը դադարեցնի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031