ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փետրվարի 15-ի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից՝ գրավոր պատասխանելով հարցին՝ արդյոք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում չէ՞ այն , որ Սեդրակ Սեդրակյանը , տարիներ շարունակ զբաղեցնելով տվյալ պաշտոնը, զուգահեռ «Մարտիկ» հիմնադրամի տնօրենն է եղել։
Հիշեցնենք, որ Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել՝ բարձրաձայնելով խնդրի մասին։
Նյութի մանրամասները կարդացեք Tert.am–ի կայքում