Արդեն 3-րդ օրն է՝ Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդներին սպառնում են: Նստացույցի նախաձեռնող Շահեն Հարությունյանը «Ա1+»- ին փոխանցեց, որ ոստիկանները այցելում են նստացույցի մասնակիցների տները եւ հարազատներին հորդորում չթողնել գնալ Ազատության հրապարակ:
Նրանց սպառնում են ազատել աշխատանքից, համալսարանից, բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ: Շահեն Հարությունյանի խոսքերով՝ ոստիկանության բաժնում երիտասարդներին նաեւ սպառնացել են, որ հաշմանդամ կդարձնեն: Ըստ նրա՝ այս սպառնալիքները որեւէ կերպ չեն ազդելու իրենց վրա, քանի որ ազնիվ պայքար են սկսել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ