Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ընդդիմացավ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծին

Մարտ 02,2017 13:05

Այսօր կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկեց օրակարգից հանել առաջին հարցը` «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Աղվան Հովսեփյանն ասաց, որ նախագիծը ներկայացնող մարմինը՝ արդարադատության նախարարությունն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի նախագծի մասին. «4 քննչական մարմիններ կան, ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել»: Ըստ արդարադատության նախարարության, գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի մինչեւ ապրիլի 1-ը պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:

Նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փորձեց հակադարձել Աղվան Հովսեփյանին՝ վստահեցնելով՝, թեև համաձայնեցման փուլում չի ուղարկվել նախագիծը, սակայն կոմիտեում ընդունված որոշումների նախագծերն ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին: «Չենք ստացել»,-վստահեցրեց Աղվան Հովսեփյանը:

Ըստ Հովսեփյանի` «Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով,այլ կառավարության որոշմամբ, որն արդեն կա»:

«Ուղարկել ենք- չենք ստացել» այս անհամաձայնությունն անգամ չհամոզեց վարչապետին որոշման նախագիծը օրակարգից հանել. Նա կողմերին երեք օր ժամանակ տվեց նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:

Սակայն Աղվան Հովսեփյանը հակադարձեց, ասելով ՝ «Կառավարությունը հարցը վաղուց կարգավորել է, որից ելնելով էլ նախաքննական մարմինները ամենամսյա կտրվածքով տեղեկություն են տրամադրում դատախազությանը՝ գործերի քննության վերաբերյալ: Հարցը օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա: Նման իրավական ակտ գոյություն չունի: Դատախազությունը իրավունք չունի նորմական ակտ ընդունելու, որը պարտադիր լինի քննչական մարմինների համար: Հարցը կառավարության որոշմամբ արդեն կա ու կարգավորվում է հենց դրանով»:

Արփինե Հովհաննիսյանն էլ Հովսեփյանին հակադարձեց, հիշեցնելով, որ նոր Սահմանադրությամբ այսպիսի հարցերը պետք է կարգավորվեն ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենքով:

Ի վերջո, որոշվեց եռօրյա ժամկետում այս հարցը քննարկել միասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031