Sony World Photography Awards աշխարհի խոշորագույն և հեղինակավոր ֆոտոմրցույթը Յուլյա Գրիգորյանցի լուսանկարներն ընդգրկել է մրցույթի անվանակարգերից մեկի լավագույն տասնյակում, հաղորդում է Asbarez-ը:
«Դատարկության բնակիչները» (Inhabitants of the Empty) խորագրով ֆոտոշարքը պատմում է 1988թ. երկրաշարժից հետո Գյումրիի կյանքի մասին : Գրիգորյանցի լուսանկարները ներառվել են մրցույթի «Առօրյա կյանք» անվանակարգում:
Գրիգորյանցը, որը ծնունդով Հայաստանից է, բայց այժմ բնակվում է Ֆրանսիայում, ֆոտոնախագիծն իրականացրել է Գյումրիում՝ ցուցադրելով քաղաքի կարիքավոր մարդկանց առօրյան, սարսափելի կենսապայմանները:
Կարդացեք նաև
Ֆոտոմրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել լուսանկարիչներ՝ աշխարհի 183 երկրներից: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 227 հազար լուսանկար: Ֆոտոմրցույթում հաղթած մասնակիցները, որոնք հայտնի կդառնան ապրիլի 20-ին, կստանան մասնագիտական սարքավորումներ և 25.000 ԱՄՆ դոլար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ