ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներին ծանոթանալով՝ տեսնում ենք, թե որքան մեծ թիվ են կազմում այնտեղ ընդգրկված մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչները: Այս առումով ռեկորդակիրը ՀՅԴ-ն է:
ՀՅԴ ցուցակում են շուրջ 50 դասախոսներ,մանկավարժներ, ԿԳ նախարարության եւ այդ գերատեսչության ենթակայության տակ գործող կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ՕՐՕ-ում` 12, ՀԿԿ ցուցակում`շուրջ 10, ՀՀԿ ցուցակում՝ շուրջ 30, «Ելքի» ցուցակում շուրջ 20, «Հայկական վերածննդի» ցուցակում` 45, «Ծառուկյան դաշինքում»` 20, Կոնգրես-ՀԺԿ դաշինքում` 16, «Ազատ Դեմոկրատներում»` ավելի քանի 10:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ