Այսօր Ազգային ժողովի նիստի աշխատանքները տապալվեցին: Քվորում չապահովվեց: Նիստին ներկա էր ընդամենը 34 պատգամավոր, 96 պատգամավոր բացակա էր:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածը, որի համաձայն, եթե 3 ժամվա մեջ չհաջողվեց պատգամավորներին հրավիրել նիստերի դահլիճ՝ իրենց աշխատանքին, նիստն ընդհանրապես չի կայանա:
Ի դեպ, Երեւանի Ժամկոչյանի անվան դպրոցի աշակերտները եկել էին՝ ողջունելու պատգամավորներին ու հիասթափվեցին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ