Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ԴԱՀԿ-ի մասին. «Անհամաչափ արգելանք դնելու մասին են բարձրաձայնում

Մարտ 02,2017 11:56

Մեր համաքաղաքացիների, եւ հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ քաղաքացիների եւ տնտեսվարողների գույքի վրա արգելանք դնելու խնդրին:

Կարեն Կարապետյանն ասաց, այս իրավիճակը խոչընդոտ է ստեղծում բիզնեսի համար, որը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով:

Այս խնդրի լուծման ուղղությամբ վարչապետ Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարություն տվեց, որպեսզի ԴԱՀԿ-ն՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց, արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնի:

Վարչապետը հանձնարարեց ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն կառավարության աշխատակազմ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031