Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում ծեծի վերաբերյալ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ

Մարտ 02,2017 11:28

2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն,  հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր  աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար:

Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին  զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից:

2017 թվականի մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031