Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմնադրվեց «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը»՝ աջակցելու արդար և թափանցիկ ընտրական գործընթացին (Տեսանյութ)

Մարտ 02,2017 11:08

«ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտի» (որպես  Երևանում գրանցված հետազոտական կենտրոնի)  կիզակետում  Հայաստանում կառավարման բարելավման  և  օրենքի գերակայության  խնդիրներն են։

«ԴԵՊՈՊ  Կառավարման  Ինստիտուտը»  ազդարարում է երեք նախագիծ՝ ուղղված քաղաքացիական իրազեկության,  ինչպես նաև ընտրողների, թեկնածուների,  բոլոր քաղաքական  ուժերի պատասխանատվության  բարձրացմանը։  Սփյուռքի մասնակցությունը Հայաստանում ձևավորված արժեքային համակարգի զարգացման և բարելավման գործում  անհրաժեշտաբար ենթադրում է նաև մասնակցություն  Հայաստանում քաղաքական մշակույթի բարելավման հարցում, ինչը նշանակում է որոշակի ներդրում ժողովրդավարացման գործընթացի ամրապնդման մեջ:  Այս առումով  2017 թվականի ապրիլի 2-ին  կայանալիք խորհրդարանական ընտրությունները պարունակում են եզակի  հնարավորություն,  միևնույն ժամանակ՝ նաև  կարևոր մարտահրավեր: «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը»  հիմնադրվեց՝ աջակցելու արդար և թափանցիկ ընտրական գործընթացին՝ նպատակ հետապնդելով  մշակելու  որոշակիորեն տարբեր  քաղաքական մշակույթ Հայաստանում՝ որպես երկարաժամկետ գերխնդիր։

2013 թվականին  հետազոտական խումբ ձևավորվեց` ուսումնասիրելու ապաբնակեցման ճգնաժամը  Հայաստանում` բնակչության   թվաքանակի նվազման և արտագաղթի տագնապալի  չափերի բուն պատճառները։  Նույն թվականին  Depop-ը  (այսուհետ՝ «ԴԵՊՈՊ»՝  այսպես կոչվեց խումբը  անգլերեն “depopulation” «ապաբնակեցում» բառից) կազմեց ու հրապարակեց  մի զեկույց՝  վերնագրված՝  «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները»  (աղբյուրը՝  www.depop.am): «ԴԵՊՈՊ  Կառավարման Ինստիտուտը»,  լինելով վերոնշյալ խմբի տրամաբանական շարունակությունը,   հիմնադրվեց այս տարվա հունվարին,  և որպես քաղաքացիական հասարակության հավաքական ջանքերի մի մաս՝ աջակցելու է լավ կառավարմանը՝ մասնավորապես 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում:  Մեր  հասարակական  կազմակերպությունը թիրախավորում է երեք առաջնային նախաձեռնություն՝ բարձրացնելու հանրային իրազեկությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական բանավեճերի, ինչպես նաև խրախուսող  պատգամների միջոցով:

Այդ նախաձեռնություններն են՝

Մամուլի ակումբ. քննարկումների և բանավեճի  ձևաչափ է, որը  միավորում  է  առանցքային դեմքերի տարբեր քաղաքական, տնտեսական և քաղաքացիական հարթություններից՝  քննարկելու Հայաստանի համար կարևորագույն  հիմնախնդիրները։ Այս նախագիծն արդյունք է  «168 ժամ» թերթի  խմբագրության հետ համագործակցության: Նախագիծը կյանքի կոչվեց  2017-ի փետրվարի սկզբին,  ունի  ինը շաբաթվա տևողություն՝ ներառյալ  մեկ շաբաթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Ստատուս Քվո. համագործակցության նախագիծ է Հանրային ռադիոյի  հետ:  Այն բաղկացած է  ռադիոծրագրերից,  որոնք հեռարձակվում են  Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում,  ինչպես նաև  Սփյուռքի համայնքներում:  Նախագիծը  նպատակ ունի պայքարելու ընտրակաշառքների և կոռուպցիայի դեմ:  Ինը  ռադիոհաղորդում է նախատեսվում  մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները:  Ռադիոհաղորդաշարը  կհյուրընկալի փորձագետների համապատասխան ոլորտներից՝ ըստ հաղորդման թեմայի, և կլինի ուղիղ հեռարձակում՝ հնարավորություն տալով ունկնդիրներին հարցեր ուղղելու հեռախոսազանգերով:

«Ապրիլն իմ ապագան է»:  Հանրային Ծանուցումների Ծառայության (PSA’s) նախագիծ՝ չորս տեսահոլովակով.  առաջին ցուցադրումը  «ԴԵՊՈՊ  Կառավարման Ինստիտուտի» մամուլի ասուլիսին՝ մարտի 2-ին, 2017 թ.:  Նախագծի նպատակն է ներգործել ընդհանուր ընտրազանգվածի վարքագծի վրա ընտրությունների գործընթացում:   Ի թիվս  այլ գործառույթների՝  նախագիծը ներկայացնելու են հանրությանը հայտնի  հարգարժան  մարդիկ,  ովքեր ընտրությունների  շրջանում խրախուսելու են  ձեռնպահ մնալ բացասական սովորույթներից, ինչպիսիք են՝  ընտրություններին չմասնակցելը կամ ընտրակաշառք  վերցնելը:

Հանրային Ծանուցումների Ծառայության  (PSA’s) նախագիծը  տարածվելու  է  սոցիալական լրատվամիջոցներով: «ԴԵՊՈՊ  Կառավարման  Ինստիտուտը»  դիմելու է  նաև հեռուստաընկերություններին՝  հեռարձակելու չորս տեսահոլովակներն իրենց ալիքներով:  Նույն կերպ ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ պայմանավորվածություն է  ձեռք բերվելու  հեռուստալիքներով պաշտոնապես  իրենց հատկացված  ժամանակից  մի  փոքր մաս նվիրելու չորս տեսահոլովակների հեռարձակմանը ընտրարշավի շրջանակներում:

2017-ի ապրիլի վերջին մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է համապարփակ զեկույց իր գործունեության և արդյունքների վերաբերյալ:

«ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտի» մասին լրացուցիչ տեղեկությունների համար  տես՝

Հանրային Ծանուցումների Ծառայության  (PSA’s) ՝  «Ապրիլն իմ ապագան է» նախագծի հղում

«Դիրքորոշման հուշագիր»  տեղեկագիրը այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031