Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա պայմաններում զբոսաշրջության զարգացումն անհնար է այն սպասումների ֆոնին, որը ներկայացվում է. Աշոտ Եղիազարյան. «Հրապարակ»

Մարտ 02,2017 10:52

Որքանո՞վ կարող է տնտեսապես աղքատ, անբարեկարգ ճանապարհներ ունեցող, պատերազմի վերսկսման ռիսկի մեջ գտնվող երկիրը գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար։ Կոնկրետ ի՞նչ քայլերից եւ հաշվարկներից ելնելով են իրենց զբոսաշրջային հավակնությունների մասին բարձրաձայնում վարչապետն ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ ընդունելի եւ ճիշտ է զբոսաշրջությունը որպես գերակա ճյուղ դիտարկելը, բայց այսօրվա պայմաններում այդ ճյուղի զարգացումն անհնար է այն սպասումների ֆոնին, որը ներկայացվում է։

«Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի այն բավարար, անհրաժեշտ պայմանները զբոսաշրջության իր պոտենցիալն իսկապես իրացնելու համար։ Մենք ենթակառուցվածքների առումով ունենք շատ սահմանափակումներ։ Կան երկրներ, որոնք եւս չեն համարվում տնտեսապես զարգացած, բայց գոնե այն շրջանները, տարածքները, որոնք զբոսաշրջության կենտրոններ են, ապահովված են ենթակաոուցվածքներով։ Բայց մեր երկրում նույնիսկ զբոսաշրջությանը հատկացվող պետական միջոցներն են էապես կրճատվել՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Չկան, շատ սուղ են պայմանները։ Նկատի ունեմ ե՛ւ ճանապարհները, ե՛ւ սպասարկումը, ե՛ւ կադրերը, ե՛ւ ավիացիոն քաղաքականության հիմնախնդիրները, ե՛ւ երկաթուղին։ Լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի մեկուսացումն աշխարհից, մեր երկրի իմիջն է նաեւ ընկել։ Սրանք լուրջ գործոններ են զբոսաշրջության պոտենցիալն իրացնել չկարողանալու համար»,- ասաց տնտեսագետը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ունի իմիջի խնդիր, որն անկում է ապրել ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով։

«Զբոսաշրջության զարգացման համար կան ե՛ւ ընդհանուր խոչընդոտներ, ե՛ւ առանձնահատուկ խոչընդոտներ»,- նկատում է մեր զրուցակիցը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031