«Սրանով է բացատրվում նաեւ ստեղծագործող մարդկանց մոտ ներշնչանքի, պայծառացման անսպասելի պոռթկումները»
«Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, թե արտաքին միջամտությամբ հնարավոր չէ մարդուն լիովին եւ վերջնականապես ապաքինել: Պաշտոնական բժշկությունը, էքստրասենսները, հեքիմները կարող են միայն ժամանակավորապես բուժել հիվանդությունները, բայց անկարող են լիովին վերացնել դրանք կամ կանխել նոր հիվանդությունների առաջացումը, որոնք գոյանում են քաղաքակիրթ ապրելակերպի կործանարար ազդեցությամբ»,-այս մասին ասել է ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան:
Ըստ նրա՝ միայն մարդն ինքը, տիրապետելով որոշ գիտելիքների, կարող է իր օրգանիզմի համար ստեղծել կատարյալ առողջ, հիվանդություններից զերծ վիճակ. «Սակայն այսօր, խոսելով այդպիսի վիճակի մասին, հնարավոր չէ չառնչվել «ինտուիտիվ մտածողություն» հասկացության հետ: Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց՝ նկարիչներին, երաժիշտներին, բանաստեղծներին, գիտնականներին, այդ հասկացությունը քաջածանոթ է որպես ներշնչանք, պայծառացում, ներքին ձայն, վերացական մտածողություն:
Կարդացեք նաև
Գիտությունն այդ ֆենոմենի համար դեռեւս որոշակի բացատրություն չունի: Իմ կարծիքով՝ այդ հարցի վրա լույս է սփռում Ի. Լ. Գորոլովինի վարկածը, ըստ որի՝ կենդանի եւ անկենդան նյութի կառուցվածքում գոյություն ունեն տիեզերքում ընթացող բացարձակապես բոլոր գործընթացների գրանցման տարրեր»: Այս վարկածը, ըստ բնաբույժի, հիմք է տալիս ենթադրելու, որ մարդու ներքին հիշողության հետ համատեղ գոյություն ունի նաեւ արտաքին՝ կառուցվածքայնորեն օրգանիզմի մեջ չգտնվող հիշողություն, որտեղ պահպանվող ինֆորմացիան տիեզերքի նման անսահման է. «Ավելին՝ մեր ներքին հիշողության մեջ պահպանվող ինֆորմացիան այդ անսահման տիեզերական հիշողության փոքրագույն մասն է միայն: Սրանով է բացատրվում նաեւ ստեղծագործող մարդկանց մոտ ներշնչանքի, պայծառացման անսպասելի պոռթկումները: Հարց է ծագում՝ այդ ունակությունը բնության կողմից որպես պարգեւ տրված է միայն փոքրաթի՞վ ընտրյալներին: Ես աներկբա կասեմ՝ ոչ: Այսպիսի ունակությամբ ի ծնե օժտված է յուրաքանչյուր մարդ: Եվ սա ոչ թե մտացածին եզրահանգում է, այլ իմ կողմից փորձերի միջոցով հաստատված փաստ»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01,03.2017