Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ ցուցակի անկուսակցական թեկնածուի աշխատավայրը՝ Տավուշի թեմ

Մարտ 01,2017 22:35

Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում Տավուշի մարզից ներկայացված են բազում թեկնածուներ: Այդ ցուցակի 62-րդ տեղում Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանն է, ում հաշվառման վայրը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում նշված է Սիսիան քաղաքը: Ցուցակի 63-րդ տեղում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանն է:

Ցուցակի 80-րդ տեղը զբաղեցնում է Բերդ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մանկավարժ, անկուսակցական Մարետա Մանուչարյանը, 86-րդ տեղում Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Բերդ» սպասարկման գրասենյակի պետ Արայիկ Փայտյանն է:

Ցուցակի 105-րդ տեղում է Դիլիջան քաղաքի բնակիչ, Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեւոն Վանցյանը:

171 հոգանոց համամասնական ցուցակի 136-րդ տեղում է Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, անկուսակցական Շողիկ Աղաջանյանը, որի աշխատավայրը ԿԸՀ ինտերնետային կայքում գրված է՝ Տավուշի թեմ, սակայն գրված չէ, թե նա այնտեղ ինչ է աշխատում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Տավուշի մարզի ամենաարժանի, ամենադուխով թեկնածուն Սուրեն Մանուկյանն է։ Քեզ հաջողություն եմ մաղթում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031