Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Բալիկյան. «Իմ արածը նորություն է նկարչության ասպարեզում». (Ֆոտոշարք)

Մարտ 01,2017 21:33

Գարնան առաջին օրը յուրատեսակ ստեղծագործական սկիզբ էր Արսեն Բալիկյանի համար: Այսօր «Ժան Պոլ» էքզիստենցիալ սրճարանում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողի առաջին ցուցահանդեսը, որը կրում է «Նախերգանք» խորագիրը:

Արսեն Բալիկյանը Առավոտի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի անունն արդեն հուշում է այն, որ սա ընդամենը սկիզբն է մի մեծ ճանապարհի, որը նա պատրաստվում է անցնել: Արսենը մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն այժմ իր ապագան տեսնում է կտավներ ստեղծելու մեջ: Բալիկյանն ասաց, որ նման տեխնիկայով աշխատող այլ արվեստագետների չի հանդիպել, այս առումով իր արածը նորություն է նկարչության ասպարեզում:

Արսենի աշխատանքների մեջ կան սովորական ապակիներ, ոչ այնքան թանկարժեք և ավազը, որը բոլորի ոտքի տակ է, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:

«Իմ գործերը կրում են մեսիջներ, որոնք հրավիրում են մարդկանց այլ տեսանկյունից նայելու կյանքում տարբեր խնդիրների, որոնցով իրենք շրջապատված են, բայց դրան հատուկ ուշադրություն չեն դարձնում: Ուրիշ տեսանկյունից նայելով հնարավոր է մեր կյանքը շատ գեղեցիկ դարձնել»,- ասաց Արսեն Բալիկյանը մեզ հետ զրույցում:

Արսեն Բալիկյանը շատ կարևորում է կենդանի շփումը և իր ցուցահանդեսի այցելուներին պատրաստ է իր ամեն կտավի պատմությունը պատմել: Երիտասարդի նկարները դժվար է դասակարգել արվեստի հստակ որևէ ժանրի մեջ: Դրանց մեջ առկա են աբստրակցիոնիզմի, ավանգարդի, իմպրեսիոնիստական տարրեր:

Արվեստն ու կոմերցիան այսօր իրարից անբաժան են` ըստ Արսենի, այդ իսկ պատճառով նա մտադիր է վաճառել իր աշխատանքները: Ճարտարապետ լինելը օգնել է ձեռք բերել մտածելակերպ, որպեսզի Արսենը գտնի իր էությունը: Նա պատրաստ է լսել բոլոր քննադատների և այցելուների կարծիքը, քանի որ իրենց համար է նա ստեղծագործում:

Հետագայում Արսենը հանդես կգա այլ տեխնիկաներով և նյութերով, չի ցանկանում սահմանափակվել որևէ նյութի մեջ:

Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031