«Հայոց ցեղասպանության հարցում կիրառվող «այլևս երբեք»-ի խնդիրը կա նաև «Մարտի 1-ի համար»,-այսօր «Հոդված 3» ակումբում «Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպման ժամանակ ասաց «Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
Նրա խոսքով, անձնական, համաժողովրդական ողբերգությունից բացի «Մարտի 1-ը» մեր ժողովրդի, կամքի, ազատության, պայքարի օրն է։
«Մարտի 1-ը պետք է լինի ոչ աշխատանքային օր, ազատության համար պայքարի, ոչ թե սգո օր ։ Սգո օրվա պակաս այսօր չունենք, պետք է այս օրը մեր սերունդներին ներկայացնել որպես ազատության համար պայքարի օր՝ աշխատելով տեղի ունեցածի բացահայտման ուղղությամբ»,-ասաց պարոն Խառատյանը:
«Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ու իր ընտանիքի համար «Մարտի 1-ը» սև գարուն է. «Խոստացան, որ կբացահայտեն՝ ո՞վ է սպանել իմ տղային, բայց մինչև հիմա գործը մնում է չբացահայտված»։
Կարդացեք նաև
«Մարտի 1-ի» գործով «Փաստահավաք խմբի» անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ նկատեց, որ խումբը մեծ ներուժ ուներ. «Որքան էլ փորձեցինք փաստեր հավաքել, դրանց ճակատագիրը մինչև հիմա անհայտ մնաց, այնուամենայնիվ, որոշակի պատկեր կարողացանք ստեղծել։ Փաստահավաք խումբն ավելին կարող էր անել, սպառված չէր, աշխատելու հնարավորությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջի:
Չէ, աւելի շուտ, թող լինի՝
Տարրական-Իրականութիւնից-Անջատուած-Մոլորեալների-Տօն:
Հայաստանում, այլազան եւ բազմատեսակ պատճառներով՝ փողոցի ուժով – կամ ահաբեկչութեամբ – իշխանութիւն չի փոխուիր: Այլ երկիրներից այդ ուղղութեամբ օրինակ առնելը անիմաստ է:
Հետեւաբար, այդ անմիտ ուղին քարոզողները իրենց պատասխանատւութեան բաժինը պիտի ստանձնեն, երբ հայ հողի վրայ հայու արիւն թափուի: