Լրահոս
Օրվա լրահոսը

««Մարտի 1-ին» զոհված տղաների կյանքի գնով այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել». Առաքել Սեմիրջյան

Մարտ 01,2017 20:55

«Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի համոզմամբ,  «Մարտի 1-ը» 17-18 տարեկան երիտասարդների համար չիմացված տարածք է մնում:

Այսօր «Հոդված 3» ակումբում  «Մարտի 1-ն իրականում» խորագրով քննարկում-հանդիպման ժամանակ պարոն Խառատյանը կարծիք հայտնեց, որ  բոլոր հարթակներում պետք է խոսել 2008 թվականի «Մարտի 1-ի» կատարվածի մասին, իսկ Երևանում էլ Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան պետք է լինի:

«Պետք է դա լինի ազատության համար պայքարողների հուշարձան։ Քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական այն խմբերը, որոնք մարտի 1-ի բացահայտումը համարում են իրենց համար օրակարգային խնդիր, պետք է դա դարձնեն հստակ օրակարգային ծրագրի մաս։ Առաջիկայում քաղաքապետի ընտրություններ են, քաղաքական խմբերը պետք է խոսեն հուշարձանի տարածքի ու տեսքի մասին»,- ասաց Արսեն Խառատյանը։

«Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանն էլ այն կարծիքին է, որ «մարտի 1-ից», ամեն դեպքում, հետևություններ արվել են. «Ինձ համար գոյություն ունի մարտի 1-ից առաջ ու հետո Հայաստան»:

Ըստ նրա, այսօր ապրում ենք ավելի բացահայտված Հայաստանում. «Նույն հուլիսյան Սարի թաղի դեպքերի ժամանակ, փառք աստծո, որևէ զոհ չեղավ, այն դեպքում, երբ զինված տղաներ էին այնտեղ։ Ես տեսնում եմ, որ Մարտի 1-ին զոհված տղաների կյանքի գնով այսօր Հայաստանում իրավիճակ է փոխվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այսպիսի խօսքերով ուզում էք իմաստաւորել Մարտ 1 2008-ի զոհերի մահը կամ վէրքերը, ինչպէս նաեւ Յուլիս 2016-ի փողոցի կռիւները:

    Միտումը վստահաբար բարի է. վերջապէս, մարդիկը մեռան կամ բանտերն են, գոնէ թող մխիթարուին որ պարապ տեղը չէ այդ ամէնը:

    Սակայն վտանգը այն է որ այսպիսի մօտեցում կարող է քաջալերել նոր, նոյնանման դէպքեր… Մինչ վստահաբար չէկ կարող երաշխաւորել թէ փողոցում լուրջ զոհեր չեն գոյանար, յաջորդ անգամ – քանզի արդէն երեւի, արիւնահեղ ապստամբութեան գործիչների կամ ջատագովների համնար՝ ոստիկանները նիւթից դուրս են, անոնք հայ չեն ոչ ել մարդ են, անոնց մահը աննշան է… – :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031