Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոստանյանը մտավ մի ցուցակ, որի հեղինակներն են «Մարտի 1»-ի ոճրագործության տերերը». Արամ Մանուկյան

Մարտ 01,2017 20:30

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը բացասական միտում չի տեսնում այն հանգամանքում, որ այս տարի եւս ոստիկանները ծաղիկներով են ուղեկցում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթը: «Որքան էլ դժգոհեն, որքան էլ ոմանց դա դուր չգա, եթե մարդիկ ծաղիկ են դնում, ընդունելի է»,-այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց Արամ Մանուկյանը:

«Դժգոհության խնդիրն ուրիշ դաշտում է: Իշխանությունները քաղաքական կամք չեն դրսեւորում՝ բացահայտելու եւ ապացուցելու, որ իրենք արդարության կողմնակից են: Մենք այս մեղադրանքն ենք ներկայացնում իշխանություններին»,-նշեց նա:

Արամ Մանուկյանը հիշեց նախկին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ժամանակին արած խոստումները. «Կոստանյանն ասաց՝ «տղամարդու  խոսք եմ տալիս, որ սայլը տեղից շարժվելու է»: Այսօր նա ՀՀԿ ցուցակում է: Նա ի պաշտոնե պետք է լիներ անաչառ եւ անկողմնակալ, բայց մտավ մի ցուցակ, որի հեղինակներն են այս ոճրագործության տերերը: Նա դա լավ գիտի»:

Մանուկյանի բնորոշմամբ՝ իշխանությունն այնքան խիղճ չունեցավ, որ գոնե մարտի մեկին զոհվածների ծնողների համար փոխհատուցման հարցերը լուծեր: Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտելն իշխանության համար թասիբի եւ արժանապատվության խնդիր է. «Ամեն ինչ անելու ենք, որ «Մարտի 1»-ի էջը չփակվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իշխանութեան պատասխանատւութիւնը Մարտ 1 2008-ի ողբերգական դէպքերի կապակցութեամբ, բացայայտ է:

    Սակայն այդ թափուած արեան նկատմամբ՝ ժողովուրդը ոտքի հանող, հրող եւ հրահրող, դէպի ստոյգ սպանդ առաջ քաշողներն ալ ունին իրենց պատասխանատւութեան բաժինը, մինչ այդ մասին ոչ մէկ mea culpa տեղի չէ ունեցած:

    Խնդիրը միայն տեսական չէ: Եթէ չլինի այդ գիտակցութիւնը, կրկնուելու է նոյնանման աղետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031