«Մենք էլ ենք ցավում, ոստիկաններն էլ են ցավում, որ «Մարտի 1»-ը տեղի ունեցավ»,-«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում անդրադառնալով հարցին, թե ոստիկանապետի՞ գաղափարն է, որ ոստիկաններն այս տարի եւս ծաղիկներով մասնակցեն խաղաղ երթին, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նկատառմանը, թե նախորդ տարի ոստիկանների այդ քայլը «ցինիզմ» որակվեց, Վալերի Օսիպյանն այսպես արձագանքեց. «Հիմա ծառայության եմ, չեմ ուզում հիմա հարցերի պատասխանել: Երբ ոստիկանությունը ցավում է, որ տեղի է ունեցել «Մարտի 1», դրա մեջ ի՞նչ ցինիզմ կա: Մենք ինքներս ցավում են, պետք է չլինեին այդ զոհերը, ցավում ենք՝ հավատացեք…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ