Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը չնահանջեց, իշխանությունն էլ որոշեց գործի մեջ բերել բանակը». Զուրաբյանը՝ «Մարտի 1»-ի մասին

Մարտ 01,2017 19:40

«Քաղաքական կամքի դեպքում ամեն ինչ հնարավոր է բացահայտել: Փաստահավաք խումբն ունի համապատասխան նյութեր, որոնք լուրջ տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես է կառուցվել հրամանների շղթան»,-«Մարտի 1»-ի զոհերին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մինչեւ իշխանափոխություն չլինի, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվի: Զուրաբյանն անդրադարձավ «ՕՐՕ» դաշինքի այսօրվա հայտարարությանը, թե «Մարտի 1»-ին պետք է իրավական եւ քաղաքական գնահատական տրվի, ասելով:

«Իշխանությունը, պարտվելով ժողովրդավարական քաղաքականության պայքարում, պարտվելով ընտրություններում, տեսնելով, որ ի վիճակի չէ քաղաքականապես լուծել հարցը, փորձեց այն լուծել բռնության միջոցով՝ հույս ունենալով, որ ժողովուրդը կնահանջի բռնության առաջին իսկ կիրառումից հետո: Բայց ժողովուրդը չնահանջեց, իշխանությունն էլ որոշեց գործի մեջ բերել բանակը եւ անցնել անսահման բռնության»,-նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ այս տարիներին փոխանակ «Մարտի 1»-ի հանցագործության կազմակերպիչները ձերբակալվեցին, պատժվեցին խաղաղ ցուցարարները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ոնց որ բառ առ բառ նկարագրում ես Սեպտեմբեր 1996-ի դէպքերը…

    https://www.youtube.com/watch?v=2kTroLui10g
    (դիտել գոնէ վերջաւորութիւնը…)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031