«Ամեն տարի մարտի 1-ին հավաքվում ենք այս հրապարակում, որպեսզի ամբողջ աշխարհին ասենք ՀՀ այսօրվա եւ ապագա իշխանություններին՝ ՀՀ-ի ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տա «Մարտի 1»-ի նման հանցագործություն, երբ իշխանությունը ձեռք է բարձրացնում սեփական ժողովրդի վրա եւ հեղում նրա արյունը:
«Մարտի 1»-ի արյունը չի մարսվելու, ժողովուրդը չի հաշտվելու այդ իրողության հետ»,-Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նրա բնորոշմամբ՝ «Մարտի 1»-ը կարեւոր խորհուրդ ունի՝ այդ օրը ոչ միայն սպանվեցին տասը քաղաքացիներ, վիրավորվեցին հարյուրավորները, այլեւ «գնդակահարվեց» Ազատության հրապարակը. «Այն Ազատության հրապարակը, որը 1988թ-ից արտահայտում է ՀՀ ժողովրդի կամքը: Գնդակահարվեց այն հրապարակը, որը պայքարել է Ղարաբաղի ազատագրման, ՀՀ անկախության համար, կոռուպցիայի դեմ»:
Ելույթներից հետո «բացահայտել մարտի 1-ը» պաստառով մեկնարկեց խաղաղ երթ՝ դեպի Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
խօսելուց առաջ, լաւ է մի քիչ մտածել
որպէս այդ օրերին ժողովուրդը ոտքի հանող, հրող եւ հրահրող, դէպի ստոյգ սպանդ առաջ քաշողներից մին, ձեր Պարոն Տէր-Պետորսեանը պատասխանատւութեան բաժին ունի Մարտ 1-ի նկատմամբ
ինք մանաւանդ անեմալաւը պէտք է որ գիտնար թէ ինչ էր անելու իշխանութիւնը, երբ կարմիր գիծը անցնի ապստամութեան փորձը… որովհետեւ ինք ալ այդ պարագային նոյն քայլին դիմած էր, նախապէս
սակայն հաստկանում եմ որ ձեր այսպիսի խօսքերը ուղղուած են միամիտ ջահելների, որոնք շատ բան չգիտեն մինչդեռ ոչ-հեռաւոր անցեալի մասին… առաւել՝ կարճ յիշողութեամբ, միայն օրը-օրին ապրող քաղաքացիներու…