Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է դասական շախմատում վարկանիշային դասակարգման աղյուսակները:
Տղամարդկանց մեջ հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զիջել է դիրքերը: Լավագույն տասնյակում շախմատիստները դասավորվել են այսպիսի հերթականությամբ. Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին, Լեւոն Արոնյան (-2 կետ), Շախրիյար Մամեդյարով:
Հարյուր լավագույնների մեջ են հայաստանցիներ Սերգեյ Մովսիսյանը՝ 63-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյանը՝ 67-րդ եւ Գաբրիել Սարգսյանը՝ 87-րդ:
Կարդացեք նաև
Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը տեղ են զբաղեցնում 50 ուժեղագույնների մեջ. Էլինան՝ 32-րդ հորիզոնականում, Լիլիթը՝ 40-րդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ