Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր «Մարտի 1»-երը բացառելու համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ». Ստեփան Դեմիրճյան

Մարտ 01,2017 19:20

«Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ընտրությունները կեղծելով՝ իշխանությունն ամեն կերպ պահելու գործելակերպի հետեւանքն են»,-Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

«Մարդիկ դուրս էին եկել փողոց եւ բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների ու խախտումների դեմ: Այդ ցույցերը կրում էին բացառապես խաղաղ բնույթ, սակայն իշխանությունը դիմեց բռնության: «Մարտի 1»-ն անպատժելիության հետեւանք էր: Այն չէր լինի, եթե ժամանակին պատժվեին 2004թ. ապրիլի 12-ի բռնությունների համար պատասխանատու պաշտոնյաները, նախորդ ընտրություններում կեղծիքներ իրականացրած անձինք»,-նշեց Ստեփան Դեմիրճյանը:

Նրա բնորոշմամբ՝ իշխանություններն «Մարտի 1»-ի գործի անաչառ դատաքննություն իրականացնելու փոխարեն պատասխանատվությունը բարդեցին ընդդիմության վրա, հարուցվեցին շինծու քրեական գործեր. «Մինչ օրս որեւէ մեկը պատասխան չի տվել՝ քաղաքի կենտրոնում կատարված սպանությունների համար: Առ այսօր զոհվածների հարազատները չեն ստացել փոխհատուցում: Այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու: Մենք հետամուտ ենք լինելու «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտմանը, որ բոլոր մեղավորները կրեն արժանի պատիժ»:

Ըստ Դեմիրճյանի՝ նոր «Մարտի 1»-երը բացառելու համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ. «Առաջիկա ԱԺ ընտրությունները ցույց կտան, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում իշխանությունների հավաստիացումները՝ արդար ընտրական գործընթաց ապահովելու մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Ինչն է մեզ խանգարում պարզաբանել՝ մեր անկախացումից հետո, ի՞նչու միայն ողբերգական գործոնն է գործում:Մի՞թե չի կարելի հարցը ուղղել իրազեկ մարդկանց՛ասենք Վ.Մանուկյան,Ա.Սադոյան և այլոց:
    Ցավեր,ցավեր 1915թ., 1996թ. առանց զոհերի,ծեծկռտուք, 1999թ.,2008թ.:
    Ի՞նչքան կարելի է անպատիժ ապրել և հանգիստ քնել:
    Նմանվել ենք հանցագործի՝ ով մերժումով է դատվում:
    Ե՞թե կան անհատներ ովքեր երկրի ցավով են տապակվում և նրանց մոլուցքը աթոռն ու փողը չէ ապա կունենանք ապրելակերպ:
    Մեկտ մեկով դարձաք տեր՛ երկիրը թողելով անտեր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031