Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Վրաստանում աբխազական երկաթգծի այլընտրանքային տարբերակ է քննարկել

Մարտ 01,2017 19:15

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց ջավախահայության խնդիրներից:

Նա հիշեցրեց, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը օրերս Վրաստանում էր եւ տեսան, թե ինչ ջերմ վերաբերմունք են ունեցել Վրաստանում մեր պատվիրակության նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե կոնկրետ ջավախահայության հիմնախնդրի հետ կապված ինչ արդյունքներ ունեցան բանակցությունները:

Շիրակ Թորոսյանը նշեց, որ հայոց լեզվի դասաժամերի քանակն ավելացնելու ուղղությամբ խնդիրներ կան, հայոց լեզվի դասագրքերի մատակարարման խնդիրը, հայ-վրացական սահմանակետում Հայաստանից տպագիր մամուլի անցման հիմնախնդիրները եւ հարցրեց, թե ինչ ձեռքբերումներ կան այս առումով:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրականում եղել է շատ առարկայական հանդիպում, քննարկումներ. «Քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք հուզում են երկու կողմերին: Որեւէ հարցի հետ կապված չունենք խոչընդոտ, ավելին՝ ձեւակերպել ենք նոր մի մոտեցում, որ արտաքին աշխարհի առջեւ հանդես գանք միասնական շուկայով, առաջարկել ենք օգտագործել Հայաստանի հարթակը՝ վրացական կապիտալի եւ բիզնեսի համար՝ Իրան գնալու, մասնավորապես՝ մեր ազատ տնտեսական գոտին, ԵԱՏՄ-ն, խոսել ենք փորձի փոխանակման մասին: Չենք թաքցրել, որ մենք զբոսաշրջության իրենց փորձն ուսումնասիրելու հետաքրքրություն ունենք, իրենք չեն թաքցրել, որ ուզում են մեր IT-ն օգտագործել»:

Ինչ վերաբերվում է ջավախահայության խնդիրներին, դրանք նույնպես քննարկել են եւ առաջիկայում ԿԳ նախարարը պետք է Վրաստան այցելի. «Որեւէ հարցի շուրջ մենք չունենք անհաղթահարելի հակասություններ, նույնիսկ այդ բառը ճիշտ չի օգտագործել, որովհետեւ մենք ընդհանրապես հակասություններ չունենք»:

Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց՝ աբխազական երկաթուղու հարցը քննարկվե՞լ է՝ վարչապետը պատասխանեց, որ՝ ոչ: Այլընտրանքային տարբերակներ են քննարկվել եւ հավանական է համարում, որ լուծում կգտնեն, բանակցային փուլում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031