Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Մարտի 1»-ը չբացահայտվի, «Մարտի 1»-ի կրկնությունները միշտ լինելու են». Արամ Մանուկյան

Մարտ 01,2017 19:00

«9 տարի առաջ ՀՀ իշխանությունները սպանեցին ՀՀ քաղաքացիների: Առնվազն տասը քաղաքացիներ զոհ են գնացել ազատության եւ ժողովրդավարության համար պայքարում»,-Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա հնչեցրեց մարտի 1-ի զոհերի անունները՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

«Այստեղ հավաքվելու ենք այնքան, քանի դեռ չի բացահայտվել ոճրագործությունը, քանի դեռ իշխանությունները ոչինչ չեն անում՝ այն բացահայտելու համար: Այս տարիներին հետեւողական պայքարել ենք հանցագործությունը բացահայտելու եւ հեղինակներին պատժելու համար: Դա եղել է ոչ միայն մեր կուսակցության, այլեւ հայ ժողովրդի պատվի եւ արժանապատվության խնդիրը: Եթե «Մարտի 1»-ը չբացահայտվի, «Մարտի 1»-ի կրկնությունները միշտ լինելու են»,-նշեց Արամ Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն շարունակելու են պայքարը՝ մինչեւ «Մարտի 1»-ի բացահայտում. «Մի քանի անգամ խորհրդարանում առաջարկել ենք ստեղծել «Մարտի 1»-ի ուսումնասիրման հանձնաժողով, սակայն իշխանությունները ոչնչացրել են այն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031