«Իննը տարի տառապում, լացում, մղկտում ենք՝ իշխանավորներ, դատախազներ, քննիչներ՝ «նիուժելի» չեք կարողանում բացահայտել «Մարտի 1»-ի էջը…»,-Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց 2008թ. մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Կոստանյանը խոստացավ, որ կբացահայտեն, հիմա էլ Արթուր Դավթյանն է խոստացել…խաբում են ու խաբում: «Մարտի 1»-ի էջը բացել է այս իշխանությունը, փակողն էլ Դուք եք՝ շատ դաժան ձեւով…շատ շուտով: Քաջ առողջություն եմ ցանկանում Ձեզ, որ վերջ տաք այս վատ իշխանությանը»,-հավելեց Սարգիս Քլոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ