Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի որ կետում էլ տեսնես, կհասկանաս՝ ում գործերն են. Բացվեց Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը

Մարտ 01,2017 18:40

Մարտի մեկին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը:

Անհատական 15-րդ ցուցահանդեսի խորագիրն է «Սիրո թևերը»: Կոլաժներում արտացոլված են գարնանային թարմությունը, կանանց գեղեցկությունն ու հմայքը:

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որ ներկա է եղել համարյա բոլոր ցուցադրություններին, նշում է. «Ամեն անգամ մի նորություն կա, ավելանում է պրոֆեսիոնալիզմը, աշխատանքները ավելի են հղկվում. սա տրամադրություն է, որին ամեն գարուն սպասում ենք»:

«Ես իմ գործերը երաժշտության եմ նմանեցնում, նյութերը, որոնցով աշխատում եմ թվում է իրենց մեղեդին ունեն: Ու չնայած իմ գործերը հիմնականում գարնան թեմաներով են, այս անգամ մի քանի կոլաժ աշնան մոտիվներով ստացվեց, և դրանք ամենից շատ սիրեցի»:

Նելլի Գևորգյանը ստեղծում է իր աշխարհը, և դա կիսում է մարդկանց հետ. «Նա ունի իր ձեռագիրը: Աշխարհի որ կետում էլ տեսնես, կհասկանաս՝ ում գործերն են»,-նշում է  նկարիչ Մայիս Մխիթարյանը:

«Մեր օրերում շատ քիչ ժամանակ և հնարավորություն ունենք ոգեղենի մասին մտածելու, և սա հնարավորություն է՝ մի կարճ ժամանակով կտրվել առօրյայից և ավելացնել ժպիտները»,-առաջարկում է Հայբուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը:

Իսկ ցանկացողները դեռ ժամանակ ունեն՝ մինչև մարտի 12-ը:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031