Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Եթե ուզում ենք մեկի սիրտը շահել նախընտրական, մեզ ձեռք չի տալիս բենզինի գինը թանկանա» (Տեսանյութ)

Մարտ 01,2017 17:36

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց մենաշնորհատերերից:

Նա ասաց, որ օրինակ բենզինի գինը բարձրացել է, շաքարավազի գինը ընդամենը 2 շաբաթվա ընթացքում 20 դրամով բարձրացել է, մոտ 80 դրամով. այն ՀՀ-ում ավելի թանկ է, քան ՌԴ-ում կամ Վրաստանում:

Պարոն Զուրաբյանը հարցրեց. «Միգուցե դա ա՞յլ օրենքների է ենթարկվում, օրինակի համար՝ նախընտրական օրենքների, որովհետեւ մարդիկ, որոնք մենաշնորհների տերեր են, հիմա պայքարում են խորհրդարանում ընտրվելու համար: Նրանք հիմա սարքում են այն փողը, որով հետո պետք է ընտրակաշառք բաժանեն եւ գնեն այն ձայները, որոնք հետո կապահովեն իրենց համար հնարավորություն նորից օգտագործելու այդ մենաշնորհները՝ մեր ժողովրդին կեղեքելու համար»:

Վարչապետը պատասխանեց. «Եթե դուք կասկածում եք, որ սա նախընտրական է, ապա նույն տրամաբանությամբ, եթե մենք ուզում ենք մեկի սիրտը շահել նախընտրական, մեզ ձեռք չի տալիս բենզինի գինը թանկանա: Այն, որ պետք է համակարգային տնտեսության մեջ մոտենալ՝ այո, միանշանակ, միշտ»:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ իրենք գերիշխողների դեմ մեխանիզմ ունեն, որ զսպեն նրանց ախորժակը, եթե այն անտրամաբանական է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031