Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը փարատեց ընդդիմադիրների մտահոգությունը՝ հաշվառման հասցե փոխելու հետ կապված (Տեսանյութ)

Մարտ 01,2017 17:31

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ հարգելի կառավարություն, նորմա՞լ եք համարում, որ մեկ ամսում 7000 քաղաքացի փոխել է իր բնակության հասցեն:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախորդ տարիներին էլ այս նույն ժամանակահատվածում քաղաքացիների հաշվառման տվյալներն այդպիսին են եղել: 2017-ի հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7077 քաղաքացի փոխել է իր հաշվառման հասցեն: 2016-ին նույն ժամանակահատվածում մոտ 6000 քաղաքացի է տեղափոխվել, երբ ընտրություն չկար: 2013-ին 7134 դիմում է եղել, 2014-ին 5000-ը գերազանցել է այդ թիվը, 2015-ին՝ շուրջ 6 հազար է եղել:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հասկանում է մտահոգությունը, բայց արտառոց ոչինչ չկա, որ այս ընթացքում այդքան քաղաքացի փոխել է իր հաշվառման հասցեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031