Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը՝ գազի գնի մասին. Վարչապետը վստահեցրեց, որ «Գազպրոմին» պարտքի տեղը օբյեկտ չենք տա (Տեսանյութ)

Մարտ 01,2017 17:23

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց գազի սակագնից: Նա հիշեցրեց, որ վարչապետը նոյեմբերին հայտարարել էր, որ հունվարի 1-ից գազի սակագինը նվազելու է՝ սպառման ծավալներով եւ սահմանին գազի գնի իջեցմամբ պայմանավորված: Արամ Մանուկյանը տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց, գազի սպառումը նվազել է 2016-ին՝ 2015-ի համեմատ: Գազի մուտքը ՌԴ-ից ՀՀ պակասել է:

Արամ Մանուկյանը հարցրեց՝ հունվարի 1-ից ասում էիք, որ տրանզիտի գումարը փորձելու եք նվազեցնել, նվազե՞լ է. «Գումարային առումով Վրաստանի տրանզիտը՝ կեսը՝ գազ, կեսը՝ գումարով, նվազե՞լ է 10 տոկոսը, թե՞ չէ: «Գազպրոմի» վիճակը լավ չի, մեր 14 մլրդ-ը, որը առաջացավ 7 դրամով սակագինը նվազեցնելուց, ինչպե՞ս է ՌԴ-ն վերցնելու իր վրա»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ 4 գործոն է նշել. «Առաջինը՝ տրանզիտի հնարավոր զիջումը, երկրորդը՝ վարկի սպասարկման տոկոսների նվազեցումը 2017-ին, երրորդը՝ սեփական ծախսերի նվազեցումը եւ շուկայի արձագանքը՝ ցածր գնին: Օրինակ, ակնկալում ենք, որ ջերմոցները շատ կվերցնեն: Այդ էքսպերիմենտի համար «Գազպրոմը» պատրաստ էր սուբսիդավորել այն տարբերությունը, որը տարվա ընթացքում կմնար: Վրաստանի պայմանագիրը կնքվել է հետեւյալ կերպ՝ առաջին մեկ միլիարդը վերցնում ենք 10 տոկոս գազով, հաջորդ քանակը վերցնում են դոլարով, որը 10 տոկոսից ցածր է»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ ամենակարեւոր գործոնը, որ հաշվի չեք առել, այն է, որ ոչ թե սպառման քանակն է պակասում, այլ՝ սպառողի քանակը: Ամեն տարի դա միջինը կազմում է 3-5 տոկոս: Արտագաղթը, փոքր ձեռնարկատերերի, սպառողների քանակի պակասը կա. «Քանի որ «Գազպրոմն» իսկապես ծանր վիճակի մեջ է եւ վստահ եմ՝ այս 14 միլիարդի տեղը ինչ-որ բան ուզելու են, ձրի պանիրը ասում են, թակարդում է լինում, մենք պատրա՞ստ ենք դիմակայել դրան, մեր դառը, տխուր փորձը, երբ պարտքի տեղը միշտ ապրանք ենք տվել, հզորություն ենք տվել, այդ նույն բանը չի կանգնելու մեր դռանը»:

Վարչապետը պատասխանեց. «Վստահ եմ, որ այդ նույն բանը, որը դուք եք ձեւակերպում, մեր դռան առջեւ չի կանգնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031