Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին և դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին։
Հանդիպմանը մասնակցում էին Ազատ դեմոկրատներ կուսակցության համապետական ընտրական ցուցակի 3-րդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարցեր, ինչպես նաև նախընտրական քարոզարշավին առնչվող քաղաքական, իրավական և կազմակերպչական խնդիրներ։
Երկուստեք կարևորվեց ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը, ընտրակեղծիքները կանխելու և ընտրությունների ընթացքը վերահսկելու առումով շեշտվեց ընտրական տեղամասերում դիտորդական առաքելությունների և վստահված անձանց ներկայացվածության անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն