Մարտի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում մեկնարկեց հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը, որը կտևի երկու օր: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Վարդան Դևրիկյանի խոսքով, գիտական նստաշրջանի նյութերն այնպես են ընտրված, որ դիտարկվելու են հեղինակի ստեղծագործությունների տարբեր կողմերն, ինչպես նաև աշխարհայացքը և նկարագրությունները: «Նար-Դոսը նկարագրում է ավելի հասարակ երևույթներ, ինչն ավելի դժվար է անել, քան գեղեցիկն ու վսեմը նկարագրելը: Սակայն գրողը փայլուն կերպով նկարագրել է օրինակ Վենետիկն ու դրա շքեղություններն իր «Ես և նա» ստեղծագործության մեջ»,- ասաց նա: Պարոն Դևրիկյանը շեշտեց նաև, որ Նար-Դոսին իր վսեմ գաղափարների համար կարող ենք անվանել մեր հայ գրականության ասպետը:
Նշենք նաև, որ գիտական նստաշրջանի բացմանը ներկա էր նաև Նար-Դոսի միակ ժառանգը՝ Միքայել Մարությանը:
Կարդացեք նաև
Մելանի Սարգսյան