Իջեւան քաղաքի բնակիչ Արթուր Էլլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծնողների հետ գտնվելով կոնֆլիկտային փոխհարաբերությունների մեջ, Իջևան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ նրանց հետ ունենալով ընդհանուր համատեղ սեփականության իրավունք, օգտվելով նրանց բացակայությունից, 2016թ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը նշված բնակարանի մուտքի դուռը կոտրելով մուտք է գործել բնակարան, որտեղ կոտրելու միջոցով դիտավորությամբ ոչնչացրել է իր հորը՝ Լեոնիդ Էլլարյանին պատկանող «Ասուս ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ, «Պանասոնիկ» ապրանքանիշի հեռախոս, պատճառելով ընդհանուր 31500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ