Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարան». Նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը հնարավոր չէ բացառել

Մարտ 01,2017 16:06

2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակահարությունը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, և հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնաճնշումներն աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար:

Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական բռնաճնշումների, ահաբեկչության և ոստիկանապետության ծավալման համար: 2008 թ.-ից մինչ օրս գրեթե չի եղել մի ժամանակահատված, երբ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների:

Մարտի 1-ի ոճրագործությունը առաջին հերթին հետեւանք է Հայաստանում իշխող բռնապետական ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ ժողովրդի կամարտահայտության մերժման եւ իշխանությունների որոշման՝ ուժի գործադրումով ճնշելու այդ կեղծիքների դեմ ելած ժողովրդի խաղաղ ցույցերը: Ուստի, նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը հնարավոր է բացառել միայն ժողովրդի ընդվզմամբ ոստիկանապետության և ընտրակեղծարարության մեքենան կազմաքանդելու, օրինական ընտրություններ անցկացնելու և Հայաստանում սահմանադրականության հաստատման միջոցով:

Անցյալ տարվա ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունների հաշվարկով Հայաստանում ոստիկանության կողմից բռնաճնշումների են ենթարկվել շուրջ հազար քաղաքացի: Իսկ Սասնա ծռերի ապստամբական գործողության ժամանակ ոստիկանական ուժի աննախադեպ ներգրավմամբ Երևանի թաղամասերից մեկը՝ Սարի թաղը ռազմական թատերաբեմի վերածելը, նրա հազարավոր բնակչությանը ահաբեկման ենթարկելը, անզեն ժողովրդի վրա անհամաչափ բռնի ուժի կիրառումով հարյուրավոր քաղաքացիների ծեծ ու ջարդը, նրանցից ոմանց հաշմանդամ դարձնելը, լրագրողների վրա հարձակումը և հետագա բռնությունները ու ձերբակալությունները եկան հաստատելու, որ Հայաստանում հաստատված է ոստիկանապետություն, որը փորձում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ միակուսակցական համակարգ հաստատելու միջոցով շարունակական դարձնել իշխանության յուրացումն ու բռնապետական կառավարումը:

Նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը հնարավոր չէ բացառել, իսկ ազատ ու արդար ընտրությունների անց կացումը հնարավոր չէ իրականացնել քաղաքական բանտարկյալներով ու հալածյալներով լեցուն  բռնապետական երկրում:  Ուստի  պետք է  ձևավորել  ժողովրդական լայն մասնակցությամբ դիմադրության այնպիսի քաղաքական ուժի բևեռ, որը բոլոր հնարավոր միջոցներով կապահովեր ռեժիմի հեռացումը, նրա ստեղծած ոստիկանապետության և ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը և օրինական ընտրությունների անցկացումը:

Սա է այսօր հասարակական – քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:

Մենք ենք տերը մեր երկրի:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031