Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը վճռեց մերժել Թաթուլ Բաղդասարյանի բողոքը, որով նա պնդում էր, որ Մարտունու կադաստրը կեղծիքներով վաճառել է իրեն պատկանող հողատարածքը:
Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը վստահեցնում է, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը օգտվելով իր պաշտոնեական դիրքից, կեղծիքների միջոցով իրենից խլել է համատեղ հիմնած բիզնեսը՝ գազալցակայանը, եւ հենց գեներալի ճնշումներով է, որ կադաստրը գազալցակայանի հողատարածքը, որը Թաթուլ Բաղդասարյանի սեփականությունն է, ապօրինի դարձրել է համայնքի սեփականություն:
Այսօր վերաքննիչ դատարանը որոշեց, որ առաջին ատյանի եւ քննչական մարմինների գործողությունները մնում են ուժի մեջ:
Մանրամասներն առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ