Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի մեղավորներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում». Խաչատուր Քոքոբելյան

Մարտ 01,2017 15:18

«Մարտի 1»-ի մեղավորներն այդ օրվա իշխանություններն են՝ իրենց ողջ կազմով: Բոլոր նրանք, ովքեր հրամաններ են տվել եւ մեղսակից դարձել այդ ողբերգությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները եւս ծաղիկներ դրեցին Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելով 2008 թվականի «Մարտի 1»-ի 10 զոհերի հիշատակը:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ իրեն եւս մեղավոր է համարում նրանում, որ մինչ օրս «Մարտի 1»-ի գործը բացահայտված չէ. «Մինչեւ իրական մեղավորները չկանգնեն դատարանի առաջ, ՀՀ-ում ժողովրդավարությունը եւ արդարադատությունը չեն կայանա: Բոլորը գիտեն, անգամ անվանական, թե ով ինչ չափի մեղավորություն ունի»:

Խաչատուր Քոքոբելյանի ձեւակերպմամբ՝ փաստ է, որ մինչեւ այս պահն իմանալով, թե ովքեր են «Մարտի 1»-ի մեղավորները, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ավելին. նրանք բարձր դիրքերում են, ուժային կառույցներում, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Չեմ խուսափում անուններ ասելուց, բայց հարգում եմ անմեղության կանխավարկածը: Այդ օրվա իշխանության բոլոր դերակատարները հավասարաչափ իրենց դերն ունեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031