Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընդունում է ԱՄՆ դեսպանի դիտողությունը (Տեսանյութ)

Մարտ 01,2017 15:08

«ԱՄՆ դեսպանը կամ մյուսը ինչ կասեն, չեն ասի` ինչ-որ տեղով ընդունելի եմ համարում, մեր ժողովրդին է անհրաժեշտ, որ ընտրությունները լավ անցնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի` հայաստանյան այն կուսակցություններին ուղղված կոչին, որոնք փորձում են գնել ընտրողի քվեն: Դեսպանը, հիշեցնենք,  կոչ էր արել` դադարեցնել դա, քանի որ օրինական չէ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է`այս պահին ընտրակաշառք չի բաժանվում: «Ըստ երևույթին մարդիկ, որոնք պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց այս պահին որևէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ, դեռևս քարոզչությունն էլ չի սկսվել, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այպիսի բան չլինի»,- ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Գալուստ Սահակյանի, թե իշխանությունը, թե ընդդիմությունը համոզված են` «քվեարկության օրը որևէ ձախողված վճիռ չի կայացվելու»:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին էլ ԱԺ նախագահն ասաց, որ բազմաթիվ քննչական խմբեր են աշխատել ու իրականում չի բացահայտվել, թե ովքեր են կատարել սպանությունները: «Գործը, ես կարծում եմ, փակված չի»,- ասաց նա: Հիշեցնենք, այսօր այդ իրադարձությունների 9-րդ տարելիցն է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031