«Չի կարելի այսօր բացասական մեսիջներ ուղարկել մեր հասարակությանը, որ թոշակ չենք կարա բարձրացնենք, աշխատավարձ չենք կարա բարձրացնենք: Է որ չեք կարա…ինչ ասում ես՝ ասում ա՝ փողը որտեղի՞ց: Չեք կարա՝ ինչի՞ համար եք աշխատում»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես քննադատեց ՀՀԿ-ին:
Նրա խոսքերով՝ ինչի՞ համար եք դուք գալիս իշխանության, գալիս եք, որ ասեք՝ աշխատավարձերը, թոշակներն իջեցնելո՞ւ եք, կամ նո՞ւյնն եք թողնելու. «Մենք պետք է մեր հասարակությանը պոզիտիվ եւ դրական մեսիջներ ուղարկենք, որ կյանքը մեր երկրում լավանալու է: Եթե այդ մեսիջները գոնե չեք կարում ուղարկեք, ուրեմն պետք է մի կողմ կանգնեք, գան այն ուժերը, որոնք այդ գործը կարող են պատվով կազմակերպել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ