«Մարտի 1»-ը բացահայտված կլինի, երբ ԵԼՔ-ը գա իշխանության եւ ստեղծի «ճշմարտության հանձնաժողով»,-այսօր «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության («ԵԼՔ» դաշինք) նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա բնորոշմամբ՝ գործող իշխանությունը մեղավորներին բացահայտելու հնարավորություն ունեցել է, մինչդեռ դատապարտվածներ մինչ օրս չկան. «Մինչեւ մեր կողմից առաջարկվող «ճշմարտության հանձնաժողովը» չստեղծվի եւ բացահայտումներ չիրականացնի, խնդիրն անընդհատ մնալու է»:
Ըստ Մարուքյանի՝ սխալ է 2008թ. այդ ողբերգության մասին հիշել ընտրությունից ընտրություն. «Մենք երբեւէ դիվիդենտ շահելու համար չենք օգտագործել այդ դեպքերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ