Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքը չի կարող ուղղորդել քաղաքացուն. Գագիկ Մինասյան

Մարտ 01,2017 14:25

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողներին համոզում էր՝ ճիշտ չէ համամասնական ընտրակարգը վարկանիշային կոչել:
«ՀՀ ընտրական համակարգն ընդգծված համամասնական է, որտեղ մեծամասնականի հետք նույնիսկ չկա»,- «Բլից ինֆո» ակումբում ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելու լուրերին, պարոն Մինասյանը նկատեց, որ այն չի կարող ուղղորդել ընտրողին, որովհետեւ ընտրական մեխանիզմները հնարավորություն չեն տալիս պարզել՝ ինչպես է քվեարկել քաղաքացին. «Յուրաքանչյուր ոք ազատ է իր կամքն արտահայտելու գործում, հակառակ պարագայում կարող է դիմել իրավապահ մարմիններին»:

Պարոն Մինասյանը նաեւ նկատեց, որ կաշառք տալն ու վերցնելը քրեորեն հետապնդելի արարքներ են եւ թե՛ տվողը, թե՛ վերցնողը չպետք է մոռանան ազատազրկման վտանգի մասին:

Նա նաեւ հավելեց, որ ՀՀԿ-ն ամեն հնարավորն արել է երկրում բաց և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Անդրադառնալով սահմանին ստեղծված լարված իրավիճակին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ իրավիճակի պատճառը  միջազգային հանրության կոչերի անտեսումն է.

«Հայկական 2 պետություններն ակնկալում են, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն ավելի հստակ դառնան, որ հնարավոր լինի շփման գծում խաղաղություն ապահովել։ Սա հնարավորություն կտա բանակցային գործընթացում առաջ շարժվել»:

Պարոն Մինասյանի խոսքով, հայկական կողմը ապրիլյան պատերազմից հետո ուժեղացրել է պաշտպանական հնարավորությունները սահմանագծում, բայց. «Պետք է ավելի խորացվի, որովհետև ապավինել բացառապես միջազգային հանրության կոշտ արձագանքին, բավական չէ։ Այդ հայտարարություններին Ադրբեջանն ականջալուր չի լինում։ Միայն մեր պաշտպանական հնարավորությունների հզորացումը կարող է զսպել ադրբեջանական կողմի սանձարձակ քայլերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031