Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի գալիս  քննարկելու, պարոն Սահակյանն ի՞նչ անի». Գալուստ Սահակյանը արդարացրեց ՀՀԿ-ականներին (Տեսանյութ)

Մարտ 01,2017 13:54

Այսօր մեկ րոպե լռությամբ Ազգային ժողովի պատգամավորները մինչ նիստը սկսելը հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

«Ամենակարեւորը՝ շնորհավորում ենք պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»,- զոհերի հիշատակը հարգելուց հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ շնորհավորելով ՀՅԴ խմբակցության ղեկավարին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ցուցադրելով իր սեղանին դրված օրենքների նախագծերը՝ Գալուստ Սահակյանին ասաց. «Այս ձեւի անխղճություն, պարոն  Սահակյան, մի հատ նայեք, 7 կիլո օրենքի նախագիծ է: Չենք հասցնում թերթել, վերնագրերը կարդալ: Որակը ընկնում է սրանից: Քվեարկում ենք, չգիտենք ինչ ենք քվեարկում»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար բոլորը պիտի ներկա լինեն, որ օրենքները սկսենք քննարկել, հարցեր տալ: Որեւէ մեկը չի գալիս քննարկելու, պարոն Սահակյանն ի՞նչ անի»:

Արամ Մանուկյանն առաջարկեց. «Բերման ենթարկեք, ինչ անեք: Ձեր խմբակցության պատասխանատվությունն է: Մենք էլ ենք պատասխանատու, բայց ձեր պատասխանատվությունը այս առումով…հլը նայեք դահլիճին»:

Գալուստ Սահակյաննն էլ արդարացրեց ՀՀԿ-ականներին, թե մեր խմբակցությունը նախապատրաստված գալիս է, խնդիրը նա է, որ ընդդիմությունը պետք է կարողանա խնդիրներ առաջարկել:

Արամ Մանուկյանյն ասաց, որ այս քառօրյային միայն 60 օրենք է օրակարգում՝ 2000 էջ ու եթե անգամ 50 օգնական ունենա, չի հասցնի այդքան օրենքը թերթել անգամ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031