Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ստորաբաժանումների համար պլանային մարտական ստուգման շրջանակում «տագնապ» ազդանշան է բարձրացվել, և նրանք շարժվել են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները մարտավարական բարդ իրադրությունում վարժանքներ են կատարում ավիացիայի հարվածներին հակահարված տալու, թունավոր նյութերով վարակված, ձյունածածկ, դժվարանցանելի տարածքների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիները հաղթահարելու համար:
Ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը Բուկ Մ1-2, Ս-300Վ համալիրների, «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների և Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռների օգտագործմամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ