Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանին Մալաթիայում շտաբի համար վարձով տարածք չեն տալիս

Մարտ 01,2017 13:34

«Մարտի 1-ն ամենամեծ խարանն է, որ ունի իշխանությունը»,- «Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակով Մալաթիա, Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:

Նա վստահեցրեց, որ եթե այս ընտրություններին հասարակությունն էլի ՀՀԿ-ին ձայն տա ու էլի այդ ուժը մեծամասնություն լինի ու կոնկրետ պատգամավորներով մտնի խորհրդարան, ապա «ժողովուրդ, մենք մեր ցամաք հացն այսօրվանից սկսենք ուտել»:

Տիկին Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե այժմ նոր տեսակի լարվածություն է նկատվում. «Մի գյուղում 8 թեկնածու կա միայն ՀՀԿ-ից և դրանց ընտանիքները տեսնեք՝ ոնց են իրար դեմ լարվել: Սա մի նոր տեսակի վտանգավոր երևույթ է»:

Տիկին Բախշյանը նաև հայտնեց, որ Մալաթիայի տարածքում շտաբ չի գտնում, երբ իմանում են, որ ընդդիմություն է, վարձով տարածք չեն տրամադրում: Նա մի դրվագ պատմեց. «Մեկը հարցրեց՝ ովքե՞ր են այդ «Ազատ դեմոկրատները», ասացի ընդդիմություն, ասաց՝ ես ՀՀԿ-ական եմ, երկու պարանի վրա չեմ խաղում, պարզաբանեց, թե ապարանցի է, խոսք է տվել, չի տա: Մյուսն էլ ասաց՝ հագուստի խանութ եմ բացում»:

Տիկին Բախշյանը, սակայն, չի սրտնեղում ու վստահեցնում է, որ «իշխանությանն ապացուցելու է՝ առանց շտաբի, իշխանության կեղտոտ քայլերի իրենց գործն անելու են, և ժողովուրդն իրենց է վստահելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031