Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 01,2017 13:16

Հանրապետության տարածքում`

Մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 2-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031