Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ ՀՀ-ում իշխանափոխություն չի եղել, հանցագործները դժվար թե հայտնաբերվեն». Ստյոպա Սաֆարյան

Մարտ 01,2017 12:38

«Մարտի 1-ի  դեպքերը պետական մակարդակով կազմակերպված գործողություններ են: Քանի դեռ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունեցել, հանցագործները դժվար թե հայտնաբերվեն»,-այս մասին «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածք՝ հարգելու 2008թ․ Մարտի  1-ի զոհերի հիշատակը։

Սաֆարյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ առնչություն ունեցող նախկին պաշտոնյաներն այսօր մասնակցում են առաջիկա ԱԺ ընտրություններին՝ դրանով իսկ պահելով սեփական քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը, միաժամանակ՝ փակելով «Մարտի 1»-ի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հեռանկարը:

«Սերժ Սարգսյանը կրում է պատասխանատվություն: «Մարտի 1»-ի դեպքերը կապված են եղել իր ընտրությունների հետ: Նա պարտավոր էր ամեն ինչ անել՝ հանցագործությունը կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա է լուծարել «Մարտի 1»-ի փաստահավաք խումբը՝ նրա համար, որ խումբը խոսում էր բանակի ներգրավվածության, հանցավոր ուժի կիրառման մասին: Ներկայիս իշխանությունը կրում է այս ամենի պատասխանատվությունը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի՝ բացահայտված չլինելու հետեւանքներն ակնհայտ են. դեպքերն ազդել են ՀՀ-ի միջազգային հարաբերությունների վրա, ավելացրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031